Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ապարանի ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը` թույլ

Ապարանի ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը` թույլ
06.01.2013 | 20:44

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.

Հունվարի 6-ին` ժամը 18.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության մի շարք շրջաններում` Ապարանում, Ալագյազում, Հրազդանում, Սեւանում, Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն: Թալինի եւ Ճամբարակի ավտոճանապարհներին նկատվում է թույլ ամպամածություն, Ապարանում` բուք եւ թույլ տեսանելիություն:

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ